- Հաղորդակցություն
- Մեդիայի ուսումնասիրություններ
- Մեդիահոգեբանություն
- Համաշխարհային մեդիա էթիկա
- Քաղաքացիական հասարակություն
ԱՍՏՂԻԿ ՇԱՄՍԻ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Կոնտակտային տվյալներ
Ծննդյան տարեթիվ և վայր. 1977 թ., ք. Մարտունի
Ընտանեկան կարգավիճակ. Ամուսնացած է, ունի դուստր և որդի:
Մասնագիտական ամփոփագիր
Հանրային կապերի (PR) և հաղորդակցության ոլորտի բարձրակարգ մասնագետ, մանկավարժ և ղեկավար՝ ավելի քան երկու տասնամյակի փորձով բարձրագույն կրթության, ռազմավարական հաղորդակցության, մեդիագրագիտության և կազմակերպչական կառավարման ոլորտներում: Հայկական Փի Ար ասոցիացիայի հիմնադիր և նախագահ: Ունի ծրագրերի մշակման, ռազմավարական հաղորդակցության և լրատվամիջոցների կարգավորման լայնածավալ փորձ: Բազմաթիվ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների և մենագրությունների հեղինակ:
Կրթություն
Տարեթիվ | Աստիճան / Ուսումնական հաստատություն |
|---|---|
2014 | Դոցենտի գիտական կոչում, շնորհվել է ԵՊՀ գիտական խորհրդի և ԲՈՀ-ի որոշմամբ: |
2010 | Բանասիրական գիտությունների թեկնածու, պաշտպանել է թեկնածուական ատենախոսությունը: |
1999-2003 | Ասպիրանտուրա, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի ռադիոհեռուստատեսային ժուռնալիստիկայի ամբիոն: |
1994-1999 | Ժուռնալիստիկայի բաժնի ուսանող (գերազանցության դիպլոմ) , ԵՊՀ բանասիրական ֆակուլտետ: |
1984-1994 | Միջնակարգ կրթություն, Մարտունու թիվ 2 միջնակարգ դպրոց: |
Ակադեմիական պաշտոններ և դասավանդում
Ժամանակահատված | Պաշտոն / Հաստատություն |
|---|---|
2025 թ․–ից | Դոցենտ, Երևանի կինոյի և թատրոնի պետական ինստիտուտ: Դասավանդում է «Կառավարման և հաղորդակցման հմտություններ» և «Մեդիագրագիտություն» առարկաները մագիստրատուրայում: |
2025 թ․–ից | Դոցենտ, Եվրասիա միջազգային համալսարան: Դասավանդում է «Հանրային կապեր (PR)» առարկան: |
2021 թ․–ից | Դոցենտ, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կրթության կառավարում» մագիստրոսական ծրագիր: Դասավանդում է «Հանրային կապերը կրթության համակարգում» և «Մեդիակրթություն» առարկաները: |
2014 թ․–ից | Դոցենտ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի տպագիր և հեռարձակվող լրատվամիջոցների ամբիոն: |
2014 թ․–ից | Դասախոս, ՀՀ պետական կառավարման ակադեմիայի վերապատրաստման, որակավորման բարձրացման և գիտահետազոտական գործունեության բաժին: |
2001 թ․–ից | Դասախոս, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետ: |
2002–2008 | Դասախոս, Հայ-ռուսական համալսարանի ժուռնալիստիկայի ֆակուլտետ: |
Վարչական և ղեկավար պաշտոններ
Ժամանակահատված | Պաշտոն / Կազմակերպություն |
|---|---|
2024 թ.–ից | Համահիմնադիր, «PRactice» ռազմավարական հաղորդակցության գործակալություն: |
2018–2023 | Ղեկավար, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի «PR և հաղորդակցային տեխնոլոգիաներ» մագիստրոսական ծրագիր: |
2017–2020 | Անդամ, Գավառի պետական համալսարանի հոգաբարձուների խորհուրդ: |
2011 թ.–ից | Հիմնադիր և գլխավոր խմբագիր, www.anews.am լրատվական կայք: |
2006 թ.–ից | Հիմնադիր և նախագահ, «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական հասարակական կազմակերպություն (www.armpr.org): |
2000–2008 | Լրատվության բաժնի պետ, Համահայկական երիտասարդական հիմնադրամ; հանրային կապերի պատասխանատու «Բազե համահայկական հավաքի», «Հայկյան» մրցանակաբաշխության և «Գիտելիք» կրթաթոշակի ծրագրերում: |
Մասնագիտական փորձ (ոչ ակադեմիական)
Ժամանակահատված | Պաշտոն / Կազմակերպություն |
|---|---|
2024 թ.–ից | Հեղինակ և վարող, «PR մշակույթ» հաղորդում, «Նուռ» հեռուստաընկերություն: |
2011–2013 | Հանրային կապերի (PR) տնօրեն, «Քլինլենդ» ընկերություն: |
2011 | Արտասահմանի համար տրվող հաղորդումների ղեկավար, ապա՝ գործադիր տնօրենի խորհրդական, Հայաստանի հանրային ռադիո: |
2008–2011 | Նախագահի մամուլի քարտուղարի օգնական, ՀՀ նախագահի աշխատակազմ: |
Փորձագիտական և խորհրդատվական գործունեություն
Ժամանակահատված | Պաշտոն / Կազմակերպություն |
|---|---|
2017 թ.–ից | Անդամ, Սոցիալական գովազդի մասին օրենսդրության պահպանման նկատմամբ վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին (ՀՀ ԿԳՄՍ) կից հանրապետական հանձնաժողով: |
2016–2021 | Անդամ, ՀՀ պաշտպանության նախարարին կից հասարակական խորհուրդ: |
2014 թ.–ից | Փորձագետ, դասընթացավար, Կոնրադ Ադենաուեր հիմնադրամ (Հայաստան): |
2010–2020 | Անդամ, ՀՀ Սփյուռքի նախարարության Լրագրողների համահայկական համաժողովի համակարգող մարմին: |
Վերապատրաստման ծրագրերի մշակում և դասընթացավարում
Ժամանակահատված | Դեր / Ծրագիր |
|---|---|
2015 թ.–ից | Հիմնադիր, վերապատրաստման դասընթացների մշակող և վարող, Հայաստանի առաջին PR դպրոց/ակադեմիա: |
2014–2015 | Հեռավար ուսուցման դասախոս, ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոն: |
2013–2014 | Հասարակության հետ կապերի (PR) պատասխանատու, «Մասնագիտական կրթության որակի ապահովման ազգային կենտրոն» հիմնադրամ: |
2012 | Ուսուցանող, Այ-ԷՖ-Ի-ԷՍ-Հայաստան, USAID «Ընտրությունների վարչարարության մարմինների ուսուցման ծրագիր» (խորհրդարանական ընտրությունների նախաշեմին տեղամասային ընտրական հանձնաժողովների անդամների ուսուցում): |
2007 | Տարածքային համակարգող և ուսուցանող, Այ-ԷՖ-Ի-ԷՍ-Հայաստան, USAID «Ընտրությունների վարչարարության մարմինների ուսուցման ծրագիր»: |
2002–2007 | Ուսուցանող, ՄԱԿ-ի Կանանց զարգացման հիմնադրամ (UNIFEM) «Կանայք հակամարտությունների կարգավորման և խաղաղության հաստատման գործընթացում» ուսուցողական ծրագիր: |
Մեդիա և ժուռնալիստիկա
Ժամանակահատված | Դեր / Նախագիծ |
|---|---|
2012 | Հեղինակ և վարող, «Գիտակ» գիտահանրամատչելի հեռուստանախագիծ, «Արմնյուզ» հեռուստաընկերություն: |
2011 թ.–ից | Հիմնադիր և գլխավոր խմբագիր, www.anews.am: |
2011 թ.–ից | Անդամ, Երիտասարդական ակումբների դաշնության նախագահություն; PR ղեկավար, տեղական և միջազգային ծրագրերի համակարգող, ուսուցանող, փորձագետ: |
Պարգևներ և մրցանակներ
2014: Շնորհվել է դոցենտի գիտական կոչում (ԵՊՀ գիտական խորհրդի և ԲՈՀ-ի որոշմամբ):
1998: Ճանաչվել է ԵՊՀ տարվա լավագույն ուսանող:
1996–1999: ՀՀ ժուռնալիստների միության «Գրիգոր Արծրունու» անվանական կրթաթոշակառու:
Արժանացել է ՀՀ նախագահի, ԵՊՀ ռեկտորի շնորհակալագրերին, ԵՊՀ արծաթե մեդալի, ինչպես նաև ստացել է բազմաթիվ պատվոգրեր և որակավորման բարձրացման վկայագրեր:
Ժյուրիի և մասնագիտական հանձնաժողովների անդամություն
Ընդգրկված է Eventiada միջազգային PR մրցանակաբաշխության հեղինակավոր ժյուրիի կազմում:
Անդամ՝ Հայկական PR մրցանակաբաշխության մասնագիտական հանձնաժողովում:
Նախագահ և անդամ՝ բազմաթիվ լրագրողական մրցույթների ժյուրիում:
Գիտական և հրապարակախոսական գործունեություն
Հեղինակ է բազմաթիվ գիտական հոդվածների, ուսումնական ձեռնարկների, մենագրությունների: Թղթակցել և աշխատակցել է հայաստանյան հեղինակավոր լրատվամիջոցների: Մասնակցել է տեղական և միջազգային բազմաթիվ սեմինարների, ուսուցողական ծրագրերի, գիտաժողովների՝ որպես ուսուցանող, մասնակից, կազմակերպիչ, փորձագետ: