Перейти к основному содержанию
ՀայերենРусскийEnglish
  1. Ընդունելություն
Дополнительная навигация
Закрыть
  • Գլխավոր էջ
  • Ծրագրի կառուցվածքը
    • Դասախոսական կազմը
    • Ղեկավար կազմը
    • Նախկին դասախոսները
  • Ընդունելություն
  • Հաճախ տրվող հարցեր
    • 2024թ․ ընդունելություն
    • 2025թ․ ընդունելություն
    • 2022թ. շրջանավարտներ
  • Գործընկերներ
  • Հետադարձ կապ

Ընդունելություն

Դիմելու մանրամասները

ԵՊՀ ԿՎՏԳ մագիստրոսական ծրագիրն ունի ընդունելության երկու փուլ (երկու հնարավորություն)։ Երկու փուլերի միջև հիմնական տարբերությունը (բացի այն, որ տարբեր ժամանակահատվածներում են) այն է, որ միայն առաջին փուլով է հնարավոր դիմել պետպատվերով տեղերի համար։ Դիմել կարող են բակալավրի դիպլոմ ունեցող բոլոր շրջանավարտները՝ անկախ երկրից ու ԲՈՒՀ-ից։ Ընդունվելու համար անհրաժեշտ է հաջող հանձնել ընդունելության գրավոր քննությունը (ծրագիրն ու թեստի օրինակը բերված են ստորև)։ Բակալավրիատի ուսումնառության ՄՈԳ-ը ընդունելության ժամանակ հաշվի չի առնվում (բացառությամբ այն դեպքերի, երբ քննական թեստից հավասար միավորներ ունեցող դիմորդներից մեկին պիտի ընտրել)։

 

Առաջին փուլով ընդունելություն
  • Դիմումների ընդունումը՝ հունիսի 1-ից մինչ հունիսի 26-ը, ժամը 18։00-ն
  • Ընդունելության քննությունը՝ հուլիսի 1-ին (անցկացման ժամը և վայրը հայտնի կլինեն շուտով)
  • Քննության արդյունքում լավագույն 6 արդյունքները ցուցաբերած ուսանողները կսովորեն պետպատվերի շրջանակներում

 

Երկրորդ փուլով ընդունելություն
  • Դիմումների ընդունումը՝ հուլիսի 6-ից մինչ օգոստոսի 17-ը, ժամը 18։00-ն
  • Ընդունելության քննությունը՝ օգոստոսի 25-ին (անցկացման ժամը և վայրը հայտնի կլինեն շուտով)

 

ՀՀ քաղաքացիների համար ուսման տարեկան վարձավճարը 1,000,000 ՀՀ դրամ է։ Ծրագրի համար գործում է եկամտահարկից վերադարձի օրենքը։ Մինչ դիմելը խնդրում ենք ծանոթանալ Հաճախ տրվող հարցեր բաժնում բերված հարցերին և պատասխաններին։ Դիմելու համար անհրաժեշտ է https://admission.ysu.am/ կայքում լրացնել հայտադիմումը։

Քննական ծրագիրը և թեստի օրինակ

  • ԿՎՏԳ ընդունելության քննական ծրագիր 
  • 2025 թվականի առաջին փուլի քննական թեստը
  • Գլխավոր էջ
  • Ծրագրի կառուցվածքը
    • Դասախոսական կազմը
    • Ղեկավար կազմը
    • Նախկին դասախոսները
  • Ընդունելություն
  • Հաճախ տրվող հարցեր
    • 2024թ․ ընդունելություն
    • 2025թ․ ընդունելություն
    • 2022թ. շրջանավարտներ
  • Գործընկերներ
  • Հետադարձ կապ