Skip to main content
ՀայերենРусскийEnglish
Additional navigation
Close
  • Գլխավոր էջ
  • Ծրագրի կառուցվածքը
    • Դասախոսական կազմը
    • Ղեկավար կազմը
    • Նախկին դասախոսները
  • Ընդունելություն
  • Հաճախ տրվող հարցեր
    • 2024թ․ ընդունելություն
    • 2025թ․ ընդունելություն
    • 2022թ. շրջանավարտներ
  • Գործընկերներ
  • Հետադարձ կապ

Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն

Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն մագիստրոսական ծրագիր

Երևանի պետական համալսարանի Կիրառական վիճակագրություն և տվյալների գիտություն (ԿՎՏԳ) մագիստրոսական ծրագիրը մեկնարկել է 2018 թվականին՝ նպատակ ունենալով պատրաստել բարձրակարգ մասնագետներ ժամանակակից վիճակագրության, տվյալների վերլուծության և արհեստական բանականության ոլորտներում։

Ծրագիրը համադրում է մաթեմատիկական խորը գիտելիքներն ու կարողությունները, վիճակագրական մեթոդաբանությունը և տվյալագիտության տեսական ու գործնական գործիքները՝ ուսանողներին հնարավորություն տալով մոդելավորելու ու լուծելու տարբեր ոլորտների կիրառական խնդիրներ՝ հիմնվելով տվյալների վրա։

2025 թվականին ծրագիրը ստացել է 5 տարվա միջազգային հավատարմագրում գերմանական ASIIN կազմակերպության կողմից, ինչը վկայում է ծրագրի համապատասխանությունը միջազգային կրթական բարձր չափանիշներին։ Հավատարմագիրը կարող եք գտնել այստեղ։

 

Ծրագրում ուսուցումը 2 տարի է՝ 4 կիսամյակ։ Ուսման վարձը ՀՀ քաղաքացիների համար տարեկան 1,000,000 դրամ է։ 

 

Ծրագրի նպատակները

  • ձևավորել խորքային գիտելիքներ ծրագրավորման, վիճակագրության և տվյալագիտության ոլորտներում,
  • զարգացնել տվյալների վերլուծության, մոդելավորման և մեքենայական ուսուցման գործնական հմտություններ,
  • պատրաստել մասնագետներ, որոնք կարող են աշխատել տեխնոլոգիական, ֆինանսական, գիտահետազոտական և այլ ոլորտներում,
  • խթանել հետազոտական մտածողությունը և միջդիսցիպլինար համագործակցությունը։

 

Ծրագրի առանձնահատկությունները

  • Ժամանակակից ու պարբերաբար թարմացվող ուսումնական բովանդակություն
  • Տեսության ու գործնականի համադրություն
  • Երիտասարդ ու պրոֆեսիոնալ դասախոսական անձնակազմ
  • Դասախոսություններ միջազգային մասնագետների կողմից
  • Դասախոսություններ ինդուստրիայի մասնագետների կողմից
  • Հնարավորություն օգտվելու ԵՊՀ գերհամակարգչից
  • Ծրագրի ընթացքում իրականացված մի քանի պրոյեկտներ
  • Տարբեր ԲՈՒՀերում ու ոլորտներում բակալավրիատն ավարտած, մոտիվացված ուսանողների միջավայր
  • 6 պետպատվերով տեղեր՝ բարձր առաջադիմությամբ սովորողների համար
  • Գլխավոր էջ
  • Ծրագրի կառուցվածքը
    • Դասախոսական կազմը
    • Ղեկավար կազմը
    • Նախկին դասախոսները
  • Ընդունելություն
  • Հաճախ տրվող հարցեր
    • 2024թ․ ընդունելություն
    • 2025թ․ ընդունելություն
    • 2022թ. շրջանավարտներ
  • Գործընկերներ
  • Հետադարձ կապ