2026թ․ ԿՎՏԳ մագիստրոսական ծրագիրն առաջարկում է 6 պետպատվերով տեղեր։ Առաջին փուլով ընդունելությանը մասնակցած և առավելագույն միավորներ ստացած 6 ուսանողներն առաջին տարում կսովորեն պետպատվերով (առանց վճարելու․ պետությունը կվճարի իրենց փոխարեն)։ Երկրորդ տարում պետպատվերով տեղերում կսովորեն առաջին տարում ամենալավ առաջադիմություն (ամենաբարձր ՄՈԳ) ունեցող 6 ուսանողները։
ԿՎՏԳ մագիստրոսական ծրագրի հաջող ավարտին կստանաք դիպլոմ, որտեղ նշված է, որ Ձեզ շնորհվում է Վիճակագրության մագիստրոսի կոչում։
Այո, ԿՎՏԳ մագիստրոսական ծրագրի ուսանողների վրա տարածվում է եկամտահարկից վճարված վարձավճարների ետվերադարձի օրենքը։ Օրենքով հաստատված մասնագիտությունների ցանկը կարող եք գտնել այստեղ․ https://www.e-gov.am/gov-decrees/item/34294/ , իսկ վճարված վարձավճարների ետվերադարձի գործընթացը նկարագրված է այստեղ․ https://www.e-gov.am/gov-decrees/item/34378/ ։
ԿՎՏԳ մագիստրոսական ծրագրի բոլոր դիմորդները պիտի հանձնեն գրավոր քննություն, անկախ բակալավրիատի մասնագիտացումից ու գնահատականներից։
Ընդունելության յուրաքանչյուր փուլի քննության օրը ֆիքսված է (ԵՊՀ կողմից), անհնար է քննությունն անցկացնել այլ օր կամ այլ ժամի, ինչպես նաև անհնար է անցկացնել առցանց։
ԿՎՏԳ մագիստրոսական ծրագրի դասերն անց են կացվում աշխատանքային օրերին երեկոյան 18։30-ից հետո և/կամ շաբաթ՝ 10։00-ից սկսած։ Նպատակն է հնարավորություն տալ սովորելու աշխատանք ունեցող դիմորդներին, ինչպես նաև հարմարեցնել ինդուստրիայից հրավիրված դասավանդող դասախոսներին։
ԿՎՏԳ մագիստրոսական ծրագրին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել http://admission.ysu.am/ կայքում բերված հայտադիմումը։ Կայքում ներկայացված են թե՛ ընդունելության կարգը, ու թե՛ անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը։ Խնդրում ենք հաշվի առնել, որ ընդունելության հայտադիմումների ընդունումը կազմակերպում է ԵՊՀ-ն, ոչ ԿՎՏԳ ծրագիրն առանձին, ու դիմելու ընթացքում ծագած հարցերին ծրագրի կազմակերպիչները հնարավոր է չկարողանան պատասխանել։ http://admission.ysu.am/ կայքում բերված են նաև կոնտակտային հասցեներ, որոնցով կարող եք կապվել հայտադիմումը լրացնելու ընթացքում ծագած հարցերով։
Անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը կարող եք գտնել նաև այստեղ․ https://www.ysu.am/masters-degree-admission ։
Այս մասին նշված է https://www.ysu.am/masters-degree-admission կայքի վերջին մասում։ Մեջբերենք այդ հատվածը․
2026թ. ՀՀ այլ բուհերի շրջանավարտները (դեռևս դիպլոմ չստացած) պետք է ներկայացնեն բակալավրիատի շրջանավարտ լինելու մասին տեղեկանք և ակադեմիական տեղեկագիր՝ կնքված և ստորագրված տվյալ բուհի ռեկտորի կողմից:
Առաջին փուլով վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը (1-ին կիսամյակի ուսվարձի՝ 500,000 ՀՀ դրամի առնվազն 25%-ը) անհրաժեշտ է վճարել մինչև ս.թ. հուլիսի 17-ը ներառյալ։ Վճարումն անհրաժեշտ է իրականացնել բացառապես բանկային փոխանցման միջոցով: Անդորրագրի նպատակ բաժնում անհրաժեշտ է նշել ուսանողի անունը, ազգանունը, վճարման նպատակը։ Վճարման հաշվեհամարն է՝ 2470100009060000 ։
Երկրորդ փուլով վճարովի համակարգ ընդունված դիմորդների ուսման վարձը պետք է վճարել վերը նշված չափով/հաշվեհամարով՝ մինչ ս.թ. օգոստոսի 29-ը ներառյալ։